Բաժիններ՝

Կասեցվել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման գործընթացը. թուրք պատգամավոր

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալությունը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հայտնում է, որ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Էնսար Օղյութը հայտարարել է, որ կասեցվել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման գործընթացը:

Արդահանից ընտրված պատգամավորը հավելել է, որ ԲԹԿ-ի նախագծին մասնակից երեք երկրները պետք է վերանայեն երկաթուղու կառուցման բյուջեն. «Եթե նրանք չգտնեն նոր միջոցներ, ապա տվյալ նախագիծը կարող է մնալ չիրագործված: Ներկայումս շինարարական աշխատանքներ չեն տարվում:

ԲԹԿ-ի՝ շահագործման հանձնումից հետո Թուրքիայի երկաթուղիներով փոխադրումների ծավալը կհասնի տարեկան 26 միլիոն տոննայի, մինչդեռ ներկայումս այդ ցուցանիշը կազմում է տարեկան ընդամենը 6 միլիոն տոննա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս