Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան ունի ծանրակշիռ ապացույցներ Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան ունի ծանրակշիռ ապացույցներ այն մասին, որ Սիրիայում կիրառվել է քիմիական զենք: Այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը երեկ երեկոյան հայտարարել է. «Մենք ունենք սահմանափակ, սակայն համոզիչ ապացույցներ, որ Սիրիայում օգտագործվել է քիմիական զենք, այդ թվում նաև զարին գազ: Տեղեկատվությունը ստացվել է մի շարք աղբյուրներից»:

Նա չի հայտնել, թե որ աղբյուրներից է ստացվել այդ տեղեկատվությունը, սակայն այդ հայտարարությունն արվել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների ելույթներից հետո, որոնք Սիրիայի իշխանություններին մեղադրել են քիմիական հարձակումներ իրականացնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930