Բաժիններ՝

Պան Գի Մունը վերստին Սիրիային կոչ է արել թույլատրել քիմիական զենքի գծով իր տեսուչների մուտքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վերստին Սիրիայի կառավարությանը կոչ է արել թույլատրել քիմիական զենքի գծով տեսուչների մուտքը երկիր:

Պան Գի Մունի այս հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի արած հայտարարությունների ֆոնին, որոնցում ասվում էր, որ այդ զենքն իսկապես կիրառվել է Սիրիայում: Նշվում է, որ տեսուչների խումբն արդեն իսկ գտնվում է Կիպրոսում և պատրաստ է Սիրիա մեկնել 24-48 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ նախորդ դեպքում Սիրիան հրաժարվել էր ՄԱԿ-ի փորձագետներին թույլատրել մուտք գործել երկիր՝ թեև ինքն էր դիմել ՄԱԿ-ին՝ խնդրելով հետաքննել սիրիացի ապստամբներին մարտին Հալեպի նահանգում քիմիական զենքի կիրառումը:

Մերժման պատճառն այն էր, որ ՄԱԿ-ը ցանկանում է, որ քիմիական զենքի գծով իր փորձագետները հետազոտեն ողջ Սիրիայի տարածքը և ոչ թե միայն Հալեպի նահանգը, ինչպես որ ցանկանում է Սիրիայի ղեկավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930