Քավոր Հարութը վերակենդանացման բաժանմունքում է (տեսանյութ)
Գյումրիի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Տիտիրյանը «Ցայգ» հեռուստաընկերության հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ վիճակում են հիվանդանոց տեղափոխվել Գյումրիում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով իրենց մոտ տեղափոխված Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Ա. Կարապետյանը հիվանդանոցում մահացել է, և, ըստ Տիտիրյանի՝ նրան հիվանդանոց տեղափոխել են անգիտակից վիճակում, նրա մոտ ճնշումը բացակայել է:
Մանրամասները՝ տեսանյութում: