Բաժիններ՝

«Արմավիայի» տեղին առայժմ ոչ ոք չի հավակնում

Ավիափոխադրումներ իրականացնող որևէ ընկերություն այս պահի դրությամբ դեռ չի դիմել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր լրանում է «Արմավիայի» հետ կառավարության պայմանագրի ժամկետը և, փաստորեն, այսուհետ այդ ընկերությանը բացառիկ իրավունքով հանձնված օդային ուղղությունների ճակատագիրը մնում է անհայտ, մինչև կառավարության հերթական որոշման կայացումը:

Նելլի Չերչինյանը նշեց նաև, որ քաղավիացիայի վարչությունը նոր մրցույթ չի հայտարարել, սակայն այստեղ սպասում են ավիաընկերությունների կողմից դիմումների և հույս ունեն մինչև այս շաբաթվա ավարտը ստանալ այդպիսիք:

Փաստորեն, միայն շաբաթվա ավարտին հայտնի կդառնան Հայաստանի հնարավոր օդային փոխադրողի վերաբերյալ նոր մանրամասներ: Ինչ վերաբերում է կառավարության կողմից ավիափոխադրումների շուկայի մասին նոր որոշման հավանականությանը, քաղավիացիայի մամուլի քարտուղարի խոսքով, իրենց վարչությունն այս պահի դրությամբ այդ հարցով որևէ առաջարկությամբ գործադրին չի դիմել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930