Չինուհին երկրաշարժի մասին ռեպորտաժ է վարել հարսանեկան զգեստով (տեսանյութ)
Sky News-ի փոխանցմամբ՝ չինական Յաան քաղաքի YATV հեռուստաալիքի լրագրողուհին երկրաշարժի մասին ռեպորտաժ է վարել հարսանեկան զգեստով: Այդ ռեպորտաժի մասին պատմող տեսանյութը տեղադրվել է You Tube վիդեոհոսթինգում:
Լրագրողուհին պատրաստվելիս է եղել իր հարսանիքին, երբ նույն օրը Չինաստանում գրանցվել է ուժգին երկրաշարժ: Լրագրողուհին ստիպված է եղել դադարեցնել հարսենական նախապատրաստությունները և 10 րոպե շարունակ հարցազրույց վերցնել քաղաքացիներից:
Նկարահանումներից անմիջապես հետո տեղի է ունեցել լրագրողուհու ամուսնական արարողությունը, ինչից հետո նա ստուդիայում շարունակել է իր ռեպորտաժի վրա աշխատանքները:
Sky News-ի վարկածով՝ աղջիկը չի էլ ենթադրել, թե որքան մասշտաբային են եղել երկրաշարժի պատճառած հետևանքները և դրան հաջորդած արձագանքը: Յաան քաղաքը գտնվել է ապրիլի 20-ին չինական Սիչուան նահանգում գրանցված ուժգին երկրաշարժի էպիկենտրոնում:
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով տվյալ նահանգում զոհվել է 186 մարդ, իսկ երկրաշարժից տուժածների քանակը կազմել է ավելի քան 11.000 մարդ: