Բաժիններ՝

Մեկ տարում Իսպանիայի բնակչությունը կրճատվել է ավելի քան 200.000-ով

Իսպանական EFE լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայում գրանցված բնակիչների քանակը կճատվել է վերջին 17 տարում առաջին անգամ, ինչի պատճառն օտարազգիների զանգվածային մեկնումն է: Այս մասին նշված է Ազգային վիճակագրական ինստիտուտի (INE) տարեկան հաշվետվությունում:

INE-ի տվյալներով՝ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Իսպանիայի բնակիչների քանակը կազմել է 47.059.533 մարդ, ինչը 205.788-ով ավելի պակաս է՝ համեմատած նախորդ տարվա հետ: Ընդ որում, բուն իսպանացիների քանակն աճել է 10.337-ով:

2012 թվականին Իսպանիան լքել է 216.125 մարդ: Դա կապված է աշխատատեղերի պակասի հետ, ինչի պատճառը 2008 թվականից Իսպանիային հարվածող տնտեսական ճգնաժամն է: 2011 թվականին Իսպանիան լքել է 15.229 օտարազգի:

INE-ի հաշվետվության համաձայն, 2013 թվականի սկզբին Իսպանիայում գրանցված էր 5.520.133 օտարազգի, ինչը կազմում է Իսպանիայի բնակչության 11.7 տոկոսը: Նրանցից 2.352.978-ը ԵՄ-ի քաղաքացիներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս