Բաժիններ՝

Թուրքիան մտադիր է ստեղծել «օդային ոստիկանություն»

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր է ստեղծել «օդային ոստիկանություն»: Վերջինիս աշխատակիցներն ապահովելու են քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունը և թույլ չեն տա կասկածելի ուղևորների մուտքն այդ օդանավեր:

Ակնկալվում է, որ «օդային ոստիկանությունը» կստեղծվի շուտով: Համապատասխան օրինագիծը դիտարկում է Թուրքիայի խորհրդարանը: Դա կապված է նրա հետ, որ Թուրքիայում քանիցս ձեռնարկվել են մարդատար օդանավերի առևանգման փորձեր, ինչպես նաև, որ գործնականում ամեն օր թուրքական ոստիկանությունն ահազանգեր է ստանում օդանավերում ռումբերի առկայության մասին, որոնց մեծ մասը կեղծ են լինում:

Օրինագիծը մշակել է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը, ինչը միտված է օդային տրանսպորտի անվտանգության մեծացմանը: Անհրաժեշտության դեպքում օդային վտանգների վերացման գործընթացում կներգրավվի Գլխավոր շտաբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930