Հաջողակ կարիերայի 6 գաղտնիք «Forbes»-ի ցուցակում ընդգրկված անձանց կողմից (լուսանկարներ)
«Forbes» ամսագիրը կազմել է ամենահաջողակ անձանց խորհուրդների ցանկը այն երիտասարդ անձանց, ովքեր ցանակնում են բիզնես գործունեություն ծավալել:
«Apple» ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբս «Յուրաքանչյուր օրդ այնպես ապրի՛ր կարծես այն վերջին օրդ է»
«Երբ ես 17 տարեկան էի, ես մի մեջբերում կարդացի, որում մասնավորապես ասված էր. «Եթե դու յուրաքանչյուր օր ապրես այնպես, կարծես դա քո վերջին օրն է, մի անգամ դու իրոք ճիշտ կլինես»: Այն ինձ վրա տպավորություն գործեց: Վերջին 33 տարիների ընթացքում յուրաքանչյուր օր, երբ ես հայելու մեջ եմ նայում, ինքս ինձ հարցնում եմ. «Եթե այսօր լիներ իմ վերջին օրը, ես կցանկանայի՞ անել այն, ինչ պլանավորել եմ այսօրվա համար»: Եթե մի քանի օրերի ընթացքում պատասխանը բացասական էր, ես հասկանում էի, որ ինչ-որ բան անհրաժեշտ է փոխել»,- ասում էր «Apple» ընկերության հիմնադիրը:
«Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյց «Նրանցից, ում շատ բան է տրված, շատ բան է սպասվում»
«Իմ մայրը, ով հպարտանում էր նրանով, որ ես այստեղ աշխտանքի եմ ընդունվել, երբեք չէր դադարում ինձ համոզել ավելին անել ուրիշների համար: Իմ հարսանյաց արարողությունից մի քանի օր առաջ նա Մելինդային ուղղված մի նամակ կարդաց բարձրաձայն: Մայրս այդ ժամանակ արդեն քաղցկեղով հիվանդ էր, բայց ամեն դեպքում որոշեց հրապարակել այն: Նամակի ավարտին նա գրել էր. «Նրանցից, ում շատ բան է տրված, շան բան է ակնկալվում»»:
Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ունֆրի «Մենք բոլորս ժամանակ առ ժամանակ իմիջի փոփոխության կարիք ունենք»
«Մարդիկ սիրում եմ իմիջի փոփոխություն, քանի որ դրա հետևանքները միշտ զարմացնում են: Ես իմիջս չեմ փոխում միայն այլ տեսք ունենալու համար: Այդ կերպ կարելի է փոխել մարդկանց կարծիքը քո մասին»:
«Dell» ընկերության հիմնադիր Մայքլ Դել «Երբեք սենյակում ամենախելացին մի՛ եղիր»
«Երբեք մի՛ ձգտեք ամնեախելացին լինել սենյակում: Իսկ եթե դուք այդպիսին եք, ապա ձեզանից ավելի խելացիին կանչե՛ք սենյակ կամ էլ այլ սենյակ գտե՛ք ձեզ համար: Մասնագետների շրջանում դա կոչվում է networking: Շրջապատում այն կոչվում է teambuilding: Կյանքում այն կոչվում է ընտանիք, ընկերներ և շրջապատող անձիք: Մենք բոլորս միմյանց նվերնենք ենք նվիրում, և սեփական հաջողության հիման վրա ես համոզվում եմ, որ փորձ ձեռք եմ բերում իմ ամենամոտ անձանցից»:
«Google»-ի հիմնադիր Լարի Փեյջ «Մեծ նախագծերով զբաղվի՛ր: Այդ ոլորտում մրցակցություն չկա»
«Ես կարծում եմ` ավելի հեշտ է հաջողության հասնել մեգանախագծերի դեպքում: Ես գիտեմ, որ դա խենթ է հնչում: Բայց այնքան ժամանակ, քանի դեռ քիչ խենթեր կան, ովքեր կանեն դա, դուք քիչ մրցակից կունենաք»:
«Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգ «Ավելի հեշտ է անել այն, ինչ սիրում ես»
«Երբ դուք տուն եք գալիս ընթրելու և ձեզ մատուցում են ամենավատ մթերքը, ցանկության դեպքում դուք կարող եք ստիպել ձեզ ուտել այն: Բայց եթե դուք խաղ եք խաղում, նույնիսկ եթե այն շատ բարդ է, դուք պետք է մեծ ջանքեր գործադրեք` այն անցնելու համար: Եթե դա այն է, ինչ դու սիրում ես, ապա նշանակալիորեն հեշտ կլինի դա անել»: