Ստյոպա Սաֆարյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. Բռնվիր Երևան ու երևանցի՝ բուրժուներն են գալիս «փոխելու»

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ՀԱԿԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, այն անվանելով՝ «Բարև, բուրժուազիա»:

«Այսօր ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջապես մի հայտարարություն արեց, որը լավագույնս և սպառիչ բացատրում է այս տարիների և հատկապես վերջին ամսվա ընթացքում ՀԱԿ-ի և նրա դաշնակից մյուս ուժերի «քաղաքական» վարքագիծը:

Տեր-Պետրոսյանը խոսել է Երևանի ավագանու ընտրությամբ ԲՀԿ-ՀԱԿԿ-ՀՅԴ եռյակով բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու «քաղաքական» ծրագրի մասին:

Սա էական է այն պատճառով, որ ինքը` «հեղափոխության» անվանումը ենթադրում է ոչ թե ժողովրդի, այլ բուրժուաների կողմից կառավարում: Ահա թե ինչու Տեր-Պետրոսյանը և այդ քաղքական ուժերը չեն կանգնել և չեն կանգնում ժողովրդի կողքին, տեր չեն կանգնում նրա հաղթանակին (Տեր-Պետրոսյանն է հայտարարել, որ ընտրություններում ժողովուրդն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին), որովհետև այդ «քաղաքական» ծրագրի համաձայն՝ իշխանությունը պետք է վերադարձվի բուրժուաներին, այլ ոչ թե ժողովրդին` ինչպես հռչակում են «Բարևի» հեղափոխությունն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Ահաև Րաֆֆի Հովհաննիսյանի ու ժողովրդի կողքը չկանգնելու միակ, հիմնավոր բացատրությունը: Թե չէ` էլ Գասպարյան Վլադիմիր, էլ մոմ վառել, էլ աղոթք, էլ մանկություն, էլ երազանք, էլ «հարգելի Սերժ Սարգսյան»` իբրև երկխոսությունից մնացած հուշ, էլ ՀԱԿԿ ծափահարություններ, էլ թատրոն, ……

Այստեղ են ասել` բռնվիր Երևան ու երևանցի՝ բուրժուներն են գալիս «փոխելու», «Երևանից սկսելու» ու «Երևանը բուրժուային վերադարձնելու»…

Մյուս կողմից, սակայն, ՀՀԿ բուրժուազիան ինչո՞վ է վատ: Տարոն Մարգարյանն էլ աճող, հասակ առնող մի պուճուր բուրժուա է էլի…

Բարև, ազգային բուրժուազիա»:

Տեսանյութեր

Լրահոս