Բաժիններ՝

Իրանի Բուշեհր նահանգում վերստին երկրաշարժ է գրանցվել

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ`Իրանի Բուշեհր նահանգի Կակի ու Շոնբեհ քաղաքներում այսօր վերստին երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.1 բալ:

Երկրաշարժի հետևանքով փլուզումներ են գրանցվել Շոնբեխ քաղաքի շուրջն ընկած լեռներում: Զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում:

Ապրիլի 9-ին Իրանի Հորմուջ, Կակի և Շոմբե քաղաքներում գրանցվել էր 6.1 բալանոց երկրաշարժ, որի հետևանքով զոհվել էր 39 և վիրավորվել ավելի քան 1000 մարդ: Բուշեհրի ատոմակայանը չէր տուժել դրանից: Ապրիլի 10-ին էլ Բուշեհրի նահանգում գրանցվել էր 5.4 բալանոց երկրաշարժ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930