Իրանական Fars լրատվական գործակալությունն իր կայքից հանել է «կանխատեսող մեքենայի» մասին գրառումը
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ`իրանական Fars լրատվական գործակալությունն իր կայքից հանել է «կանխատեսող մեքենայի» մասին գրառումը, որն իբրև թե ստեղծել է իրանցի գիտնական Ալի Ռագեզին: Օտար մամուլն այն անվանել էր «ժամանակի մեքենա»:
Այդ հոդվածն իրանական լրատվական գործակալության կայքից անհետացել է այն բանից հետո, ինչ անգլիախոս մամուլը լայնորեն տարածեց իրանական սարքի ստեղծման մասին տեղեկատվությունը:
Մասնավորապես, այն տարածել են The Daily Telegraph-ը, Al Arabiya-ն, Fox News-ը, Wired-ը, ինչպես նաև այլ պարբերականներ: Ներկայումս այդ գրառումը կարդալ ցանկացողները երբ բացում են Fars-ի համապատասխան էջը, ապա տեղեկանում են սխալի (Error: The story cannot be found) մասին:
The Washington Post թերթում կարծում են, որ Fars-ը քարոզչական նպատակներով հրապարակել է ոչ հավաստի տեղեկատվություն, իսկ հետո, երբ այդ նորությունը լայնորեն տարածվել է օտար մամուլում, որոշել է ձերբազատվել դրանից, որպեսզի իրեն չմեղադրեն ընթերցողներին խաբելու մեջ: