Թուրքիան հրաժարվել է ընդունել սիրիացի փախստականներին
CNN-Turk հեռուստաալիքի փոխանցմամբ`թուրք զինվորականները երկրի հարավ-արևելյան հատվածում ընկած Մարդինի նահանգում հարկադրված են եղել օդ կրակել` սիրիացի փախստականներին համոզելու համար չհատել սահմանը:
Սիրիացի փախստականների մի քանի խոշոր խմբեր, որոնց թվում եղել նաև կանայք ու երեխաներ, փախել են սահմանամերձ Կամիշլի քաղաքից, որի վրա հարձակում են գործել սիրիացի ապստամբները:
Կամիշլիում շարունակում են մարտեր ընթանալ կառավարական ուժերի ու ապստամբների միջև: Թուրք զինվորականներն ու ոստիկանությունն ուժեղացրել են սահմանամերձ գոտում անվտանգության միջոցառումները` ականապատելով սահմանամերձ գոտին:
Նրանք բարձրախոսների միջոցով սիրիացիներին զգուշացրել են չտեղաշարժվել ականապատ տարածքով և հետ վերադառնալ: Սակայն սիրիացի փախստականները չեն լսել թուրք զինվորականների խոհուրդներին, ինչի հետևանքով վերջիններս ստիպված են եղել նախազգուշացման համար օդ կրակել:
Հեռուստաալիքի տվյալներով` սիրիացիները դեռևս գտնվում են սահմանից ոչ հեռու, իսկ Թուրքիայի անվտանգության ուժերը շարունակում են ուժեղացված հսկողությունը: