
Րաֆֆին Մոսկվայում հանդիպել է Վլադիմիրին

168.am-ի մոսկովյան աղբյուրները փոխանցում են, թե ում հետ է հանդիպել այսօր Մոսկվա մեկնած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ այդմ, Ր. Հովհաննիսյանը հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ:
Վերջինս այդ պաշտոնում է նշանակվել 2012 թվականի ապրիլին և, դատելով ռուսական մամուլի հրապարակումներից, համարվում է Եվրասիական և Մաքսային միությունների նախագծերում ակտիվորեն ներգրավված առանցքային պաշտոնյաներից մեկը: Բավական է նշել, որ այս տարվա մարտի 16-ին Երևանում կայացած «ԵՎրասիական ինտեգրացիայի տնտեսական ասպեկտները և Հայաստանը» համաժողովում Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ընթերցել է ոչ թե Վլադիմիր Պուտինի, այլ հենց Վլադիմիր Չեռնովի ուղերձը: