Ասում են՝ Պուտինի հետ է հանդիպելու. ԲՀԿ պատգամավոր

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցը քննարկվում էր նաև ԱԺ միջանցքներում:

168.аm-ի հարցին, թե ինչո՞վ է  պայմանավորված «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցը,  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը պատասխանեց.  «Անկեղծ ասած՝ դժվարանում եմ պատասխանել: Ասում են՝ Պուտինի հետ է հանդիպելու: Ինֆորմացիայի պակաս կա: Եթե քաղաքական այց է՝ ես չգիտեմ, թե քաղաքական ինչո՞վ պիտի պայմանավորված լիներ»:

Մեր դիտարկմանը, թե իր կուսակիցների շրջանում նշվում է, որ Ր.Հովհաննիսյանը գնացել է ՌԴ նախագահ Պուտինից «հաղթանակ բերելու», Ս. Մարգարյանը պատասխանեց. «Լուրջ չեմ համարում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930