Իրաքը վերստին հարկադիր վայրէջք է պարտադրել Իրանից Սիրիա ուղևորվող ինքնաթիռին

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Իրաքի իշխանությունները երեկ Բաղդադում հարկադիր վայրէջք են պարտադրել Իրանից Սիրիա մեկնող օդանավին: Դրանից հետո Իրաքի իրավապահ մարմինները զննել են օդանավը, սակայն ապօրինի ոչինչ (զենք) չեն հայտնաբերել դրանում:

Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Ալի ալ-Մուսավին: Վերջին 3 օրվա ընթացքում Իրաքը երկրորդ անգամ է դիմում նման քայլի: Ապրիլի 8-ին Իրաքը հարկադիր վայրէջք էր պարտադրել Իրանից Սիրիա ուղևորվող օդանավին, սակայն դարձյալ ապօրինի որևէ բան չէր հայտնաբերել:

2013 թվականի մարտին Բաղդադ այցելած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրաքի կառավարությանը խնդրել էր գործադրել բոլոր ջանքերը՝ Թեհրանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին զենք մատակարարելու գործընթացը կասեցնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930