Բաժիններ՝

Սոսո Պավլիաշվիլիի փեսան սպանության գործով ցուցմունք է տվել նրա դեմ

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի փեսա Վախթանգ Չխապելիան հայտարարել է, որ երգիչը ֆինանսավորել է գործարար Անտոն (Ավթանդիլ) Ադուաշվիլիի սպանութունը: Վերջինս իր ավտոմեքենայում սպանվել է 2012 թվականի նոյեմբերին:

Չխապելիան հայտարարել է. «Անտոնը տարաձայնություններ ուներ Սոսո Պավլիաշվիլիի հետ: Նա պարբերաբար խաբեությամբ գումարներ էր շորթում Սոսոյից: Հենց նման բազում փաստերի պատճառով էլ Սոսոն որոշեց պատժել Անտոն Ադուաշվիլիին: Դրա իրագործումը ես վերցրի ինձ վրա, իսկ ինձ ֆինանսապես օգնեց Սոսոն»:

Նա ընդգծել է, որ նպատակը եղել է ոչ թե Ադուաշվիլիին սպանելը, այլ՝ նրա նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելը: Չխապելիայի խոսքերով՝ իրեն հաջողվել է գտնել մեկին, ով համաձայնել է տվյալ առաջադրանքը կատարել 50.000 դոլարով.

«Այդ գումարի մեծ մասը՝ 30.000 դոլար, ես բերեցի Ուկրաինայից: Դրանք ինձ տվել է Սոսո Պավլիաշվիլին: Մնացյալ գումարը՝ մոտ 12.000 դոլար, ես ստացա մաս-մաս: Սոսոն սպանության մասին իմացավ դրանից մի քանի ժամ անց, սակայն ոչինչ չասաց: Նա ինձ տվեց 10.000 եվրո՝ հանգուցյալի ընտանիքին փոխանցելու համար, որպեսզի նա կարողանա հոգալ հուղարկավորման ծախսերը»:

Գործարարի սպանությունը հետաքննում է դատախազությունը: Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է, որ Պավլիաշվիլիի դեմ ցուցմունք է տվել մեկ վկա, սակայն դա բավական չէ՝ երգչի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար: Պավլիաշվիլին քանիցս հերքել է Ադուաշվիլիի սպանությանը մասնակից լինելու մասին լուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս