
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը՝ Քիշնև-Մոսկվա-Երևան չվերթով

Ապրիլի 6-ին, ժամը 04.40-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Քիշնև-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1967 թ. ծնված Սմբատ Գ.-ն, որը 2010 թ. դեկտեմբերի 17-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Սմբատ Գ.-ն փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին: