Բաժիններ՝

«Ընդդիմություն ա, բարգավաճ ա, դաշնակ ա, օրինաց ա, հանրապետական ա՝ բոլորը հավասար են ». Գ.Ծառուկյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ նախագահը հանդիպում է ունեցել Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղի համանքապետերի հետ։

Վերջիններս մամուլում դժգոհություն էին հայտնել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից գյուղի բնակիչներին հատկացված տրակտորներն ու գյուղտեխնիկան չեն ծառայում նպատակին։ Նրանց պնդմամբ, ԲՀԿ Բերդի տարածաշրջանի կառույցի ղեկավար Նինա Ադամյանն արգելում է տեխնիկան օգտագործել համայնքային աշխատանքներ կատարելու համար։

«Տեղեկանալով խնդրի մասին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել բոլոր կողմերի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։ Նա ներկաներից ակնկալել է առավելագույնս անկեղծ ու անկաշկանդ զրույց։ Ծառուկյանի խոսքով՝ մեքենատրակտորային կայանների ստեղծման նպատակը գյուղացուն օգնելն ու նրա առօրյա հոգսը թեթևացնելն է»,- նշվում է ռեպորտաժի մեջ։

Ռեպորտաժի մեջ նաև նշվում է, որ դրանք պետք է ծառայեն բոլորին՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Ծառայությունները պետք է մատուցվեն կիրառվող գների մինչև 50%-ի չափով։ Գ. Ծառուկյանը նշել է, որ տրակտորները պայմանագրային հիմունքներով պետք է տրամադրվեն այն գյուղացիներին, ովքեր լավագույնս են տիրապետում տեխնիկայի հնարավորություններին։

«Ուղարկել եմ։ Անշահախնդիր տրամադրել ենք տրակտորները գյուղերին։ Ասել եմ՝ գյուղի սեփականությունն է, գյուղը լիարժեք պետք է օգտագործի։ Եվ հիմնական գներից ցածր գներով։ Որ 8 տարի հետո դա լինելու է տվյալ մարդու, ասենք թե, սեփականությունը։

Ես նոր կուլտուրա եմ մտցնում։ Բոլոր գյուղացիներն էլ մեր ժողովուրդն են, իրանց ցավը տանեմ։ Մարդկանց համար մենք պայման ենք ստեղծում հավասարաչափ, տեղը տեղին, որ մարդիկ աշխատեն՝ ապրեն։ Պայմանագրի տակ գրած է՝ եթե ժողովրդի կողմից բողոք եղավ, տրակտորը մենք անմիջապես վերցնում ենք, տրամադրում ենք մյուսին։

Իմ համար բոլորը հավասար են, կողմնապահություն պետք է չլինի։ Ընդդիմություն ա, բարգավաճ ա, դաշնակ ա, օրինաց ա, հանրապետական ա՝ բոլորը հավասար են։ Էդ արդարությունը պետք է բոլորի մեջ լինի»,- ասել է ԲՀԿ առաջնորդը։

Ի դեպ, ապրիլի 15-ին Բելառուսից 100 անվանում գյուղտեխնիկա է հասնելու, որը շահավետ պայմաններով տրամադրվելու է գյուղացիներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս