Բաժիններ՝

Պուտինը որոշել է անձամբ հետևել Սև ծովում մասշտաբային զորավարժությունների ընթացքին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել է Կրասնոդարի երկրամաս՝ անձամբ հետևելու Սև ծովում տարվող խոշորամասշտաբ զորավարժություններին, որոնց անցկացման հրամանը նա անսպասելիորեն արձակել է նախօրեին:

Պուտինի ինքնաթիռը Դոնի Ռոստովից վայրէջք է կատարել Անապայի օդանավակայանում: Այստեղ նա ուղղաթիռ է նստել և Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ մեկնել է զորավարժությունների անցկացման վայր:

Զորավարժություններին մասնակցում է 36 տարբեր տիպի ռազմանավ, այդ թվում նաև խոշոր դեսանտանավեր, մոտ 7000 զինծառայող, մինչև 250 զրահամեքենա, տարբեր նշանակության ավելի քան 50 հրետանային սարքավորում, ավելի քան 20 մարտական ինքնաթիռ ու ուղղաթիռ:

Հիշեցնենք, որ Սև ծովում մասշտաբային զորավարրժությունները մեկնարկել են գիշերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս