Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինն անսպասելիորեն հրամայել է խոշորամասշտաբ զորավարժություններ սկսել Սև ծովում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ, Ռուսաստանի զինված ուժերի գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինն այսօր անսպասելիորեն հրաման է արձակել այսօր Սև ծովում խոշորամասշտաբ զորավարժություններ սկսելու մասին:

Առավոտյան ժամը 04.00-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստացել է մի ծրար, որում գրված է եղել համապատասխան հրամանի մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Վերջինիս խոսքերով՝ տվյալ զորավարժություններում ներգրավված է 36 ռազմանավ, որոնք բազավորված են Սևաստոպոլում ու Նովոռոսիյսկում: Ընդհանուր առմամբ, այդ զորավարժություններին, որոնցում ներառված է նաև ռուսական ավիացիան, մասնակցում է մինչև 7000 մարդ:

Պեսկովն ընդգծել է, որ մինչև 7000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժությունները միջազգային պրակտիկայի համաձայն ենթակա չեն նախապես իրազեկման գործընկերներին, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի գծով:

Նշվում է, որ առավոտյան ժամը 04.00-ին Վլադիմիր Պուտինն ինքնաթիռով վերադառնալիս է եղել ՀԱՀ-ի Դուրբան քաղաքից, ուր մասնակցել է BRICS-ի գագաթաժողովին:

Հիշեցնենք, որ Վրաստան այցելած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մշտապես աջակցել և աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս