Բաժիններ՝

Նյու Յորքում անվանվել է տարվա լավագույն ավտոմեքենան

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Volkswagen Golf հետչբեքի յոթերորդ սերնդի ներկայացուցիչը հաղթել է 2013 թվականի լավագույն ավտոմեքենա (World Car of the Year) անվանակարգում: Երկրորդ տարին անընդմեջ աշխարհում լավագույն ավտոմեքենա է ճանաչվում գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի ավտոմեքենան:

World Car of the Year-ի միջազգային ժյուրին, որը բաղկացած էր 23 երկիր ներկայացնող 66 լրագրողից, Նյու Յորքի ավտոսրահում 2013 թվականի լավագույն ավտոմեքենայի տիտղոսը շնորհել է Volkswagen Golf հետչբեքին:

Վերջինս առաջ է անցել ավելի քան 40 մրցակիցներից: Երեք շաբաթ առաջ այդ մեքենան ճանաչվել էր որպես Եվրոպայի տարվա մեքենա: Մեքենան ունի իդեալական չափեր, այն տարողունակ է, պրակտիկ ու հարմարավետ:

Տարվա սպորտային մեքենաներ են ճանաչվել գերմանական Porsche ավտոկոնցեռնի Cayman և Boxte մոդելները: Ամենաէկոլոգիական ավտոմեքենա է ճանաչվել Tesla S էլեկտրամոբիլը, իսկ լավագույն դիզայնն ունեցող ավտոմեքենա է ճանաչվել Jaguar F-Type-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս