Վրաստանում փոթորկի պատճառած վնասը կազմել է 6 միլիոն լարի. Կախա Կալաձե
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 24-ին Վրաստանում գրանցված փոթորկի պատճառած վնասը կազմել է 6 միլիոն լարի (մոտ 3.6 միլիոն դոլար): Այս մասին հայտարարել է Բնական աղետի հետևանքների վերացման արտակարգ շտաբի պետ, Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն.
«Փոթորկի պատճառած վնասն աճել է մեկ միլիոն լարիով և կազմել է վեց միլիոն լարի: Ի հավելումն, մեզ մոտ կան ավերված մասնավոր տներ Մցխեթի ու Սամեգրելոյի շրջանում: Արդեն իսկ հայտնաբերվել է Աջարիայում անհետ կորածի ծովայինի դիակը»:
Հիշեցնենք, որ Վրաստանում գրանցված ուժգին քամին զգալի վնաս է պատճառել երկրի թե՛ արևմտյան, թե՛ արևելյան շրջաններին: Կոբուլետի հանգստավայրում քամին պոկել է 47 տան տանիք, Աջարիայի Խելվաչաուրի շրջանում քամուց վնասվել է 93 տուն, որոնցից 9-ը մնացել է առանց տանիքի: Գորիում վնասվել է 80 տուն: Թբիլիսիում քամին պոկել է 50 տան տանիք: Հոսանքազրկված վիճակում էր հայտնվել մոտ 60.000 բաժանորդ: