Բաժիններ՝

Բորիս Բերեզովսկու հուղարկավորությունը կարող է տեղի ունենալ մայիսից ոչ շուտ

Բրիտանական BBC ռադիոկայանի փոխանցմամբ՝ բրիտանացի պաթոլոգանատոմներից ռուս գործարար Բորիս Բերեզովսկու մահվան պատճառները պարզելը կպահանջի նվազագույնը վեց շաբաթ:

Դա նշանակում է, որ Բորիս Բերեզովսկու հուղարկավորությունը կարող է ամենաշուտը տեղի ունենալ մայիսի սկզբին: Միևնույն ժամանակ բրիտանական Guardian թերթը, վկայակոչելով գործարարի մերձավորներին, այսօր հայտնել է, որ դիահերձման ժամանակ Բերեզովսկու մոտ հայտնաբերվել է ազդրի կոտրվածք, սակայն դրա հետ մեկտեղ Բերեզովսկու մարմնին չեն հայտնաբերվել կապտուկներ:

Այս շաբաթվա սկզբին կատարված դիահերձման արդյունքներով բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ Բերեզովսկու մարմնի վրա չեն հայտնաբերվել բռնության հետքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031