
Ժնևյան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի հունիսի 25-26-ին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության հարցերի շուրջ Ժնևյան քննարկումների հերթական փուլը պետք է տեղի ունենա հունիսի 25-26-ին:
Այս մասին Ժնևյան քննարկումների 23-րդ փուլի ավարտից հետո հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ով հանդիսանում է այդ բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչը:
Կարասինը հավելել է, որ բանակցային վերջին փուլը չի արդարացրել իրենց հույսերը և իրենք պայմանավորվել են հաջորդ անգամ Ժնևում հանդիպել հունիսի 25-26-ին: Ժնևյան բանակցություններն անցկացվում են 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից հետո: