Վրաստանը մերժել է ուժի չկիրառման մասին Ռուսաստանի առաջարկը. Կարասին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը մերժել է Ռուսաստանի առաջարկած փաստաթուղթը, որն առնչվում է մի կողմից Թբիլիսիի, իսկ մյուս կողմից Սուխումի ու Ցխինվալի միջև ուժի չկիրառմանը:

Այս մասին Ժնևում անցկացված Հարավային Կովկասի անվտանգության խնդիրների վերաբերյալ բանակցությունների 23-րդ փուլից հետո հայտարարել է այդ բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը.

«Առանձին ուշադրություն է հատկացվել ուժի չկիրառման մասին, քանի որ դա ժնևյան քննարկումների հիմնական առաջադրանքն է՝ Վրաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտադրող փաստաթղթի ստորագրմանը հասնելը:

Դժբախտաբար, վրացական կողմը վերստին արգելափակել է այդ նախագծի վրա տարվող աշխատանքները և նախկինի նման պնդում է Ռուսաստանի կողմից ուժի չկիրառման մասին մի շարք միակողմանի պարտավորությունների շուրջ: Դա սկզբունքայնորեն անընդունելի է մեզ համար: Դրանով իսկ նրանք արգելափակում են գործընթացը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031