Իրանը բողոք է հայտնել Սաուդյան Արաբիայի հետ՝ կապված լրտեսական սկանդալի հետ

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի իշխանություններն իրենց մոտ են կանչել երկրում Սաուդյան Արաբիայի ժամանակավոր հավատարմակատարին: Իրանի իշխանություններն իրենց բողոքն են հայտնել նրան՝ կապված Իրանին հասցեագրած լրտեսության մեղադրանքների հետ:

Մարտի 20-ին Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը երկրի մի շարք նահանգներում ձերբակալել էր 18 մարդու, որոնցից 16-ը սաուդցիներ են, մեկը՝ իրանցի, իսկ մյուսը՝ լիբանանցի: Նրանք մեղադրվել են Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեջ:

Հետաքննության տվյալներով՝ այդ անձինք տվյալներ են հավաքել երկրի կարևոր կառույցների ու օբյեկտների մասին, ապա այդ տեղեկատվությունը հանձնել են իրանական հետախուզությանը: Իրանը կտրականապես հերքում է, որ ձերբակալվածները կապված են իր հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031