Sony-ն երկու նոր սմարթֆոն է ներկայացրել (լուսանկարներ)
Sony ընկերությունը ներկայացրել է 2 նոր սմարթֆոն՝ Xperia SP-ն և Xperia L-ը, հայտնում է Lenta.ru-ն: Ըստ աղբյուրի՝ երկու նոր սարքավորումներն ունեն 8 Գբ ներքին հիշողություն(որից 5.8Գբ-ն հասանելի է սարքի օգտատիրոջը): Սմարթֆոնները աջակցում են microSD քարտերի հետ աշխատանքը: Սարքավորումները կիրառում են Android 4.1 օպերացիոն համակարգը:
Xperia SP-ն ունի 8 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ և 1.7 գիգահերցանոց Snapdragon պրոցեսոր:
Xperia L-ը համալրված է 8 մեգապիքսել տեսախցիկով և ունի այլ տեխնիկական բնորոշիչներ, որոնք «վառ գույներ» և «ապշեցուցիչ մաքրություն» են ապահովում: Այն ունի նաև երկմիջուկ պրոցեսոր:
Sony-ի երկու նոր առաջարկներն էլ ապահովում են մարտկոցի ավելի երկար աշխատանք և հավելյալ ծրագրեր: Նոր սարքավորումները կառաջարկվեն 3 գունային տարբերակներով՝ սպիտակ, սև և կարմիր:
Սմարթֆոնները շուկայում կհայտնվեն 2013 թվականի երկրորդ եռամսյակում: Sony-ին դեռևս չի հաղորդում սարքերի գինը, սակայն Xperia SP-ի շնորհանդեսի ժամանակ նշվել է, որ այն կդառնա LTE ցանցերում աշխատող «ամենամատչելի» սմարթֆոնը: