Օբաման կոչով դիմել է Իրանի իշխանություններին

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Իրանի իշխանություններին՝ կոչ անելով լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցը: Օբամայի այդ կոչն արվել է Նովրուզին (մարտի 21) ընդառաջ:

Օբաման ընդգծել է, որ Իրանը պետք է վճռական քայլ կատարի միջազգային հանրությանն ընդառաջ՝ իր միջուկային ծրագրին առնչվող խնդիրների լուծման համար.

«ԱՄՆ-ը կարծում է, որ տվյալ հակամարտությունը կարելի է կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Իրանը պնդում է, որ միջուկային ոլորտում իր հետազոտությունները կրում են խաղաղ բնույթ, սակայն նրանց դեռ չի հաջողվել դրանում համոզել միջազգային հանրությանը:

Այժմ նրանք հնարավորություն ունեն ցույց տալ, որ իրենք ձգտում են տվյալ հարցի՝ տևական ժամկետով կարգավորմանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031