Վրաստանը կմասնակցի ԵՄ-ի հովանու ներքո մղվող ռազմական գործողություններին
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը կարող է փորձագետի կամ խորհրդականի կարգավիճակով միանալ ԵՄ-ի հովանու ներքո պլանավորված ռազմական գործողություններին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Վերջինս նման կերպ մեկնաբանել է Պաշտպանության նախարարի այն տեղեկատվությունը, ըստ որի «Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ մասնակցելու է ԵՄ-ի հովանու ներքո պլանավորված ռազմական գործողություններին»:
Զալկալիանին հայտարարել է. «Ձեզ քաջ հայտնի է, որ Վրաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող ռազմական գործողություններին: Այժմ դիտարկվում է ԵՄ-ի հովանու ներքո տարվող ռազմական գործողություններին Վրաստանի մասնակցության հարցը:
Միանգամից ցանկանում եմ ընդգծել, որ դա կարող է լինել փորձագետի կամ խորհրդականի կարգավիճակով և որ դա չի լինի ռազմական ստորաբաժանման մակարդակով»: