
Ալի Խամենեին համաներել է 1059 բանտարկյալի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին հաստատել է համաներման օրինագիծը՝ կապված Նովրուզ բայրամի հետ (մարտի 21):
Համաներման տակ է ընկել 1059 բանտարկյալ, որոնց մի մասի դեպքում կրճատվել է պատժաժամկետը: Տվյալ առաջարկով հանդես է եկել Իրանի դատական իշխանության ղեկավար, այաթոլլահ Սադեկ Ամոլի Լարիջանին: