Ձկան յուղի առավելությունները
Ձկան յուղն օգնում է բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են` սրտի հիվանդությունը, բարձր խոլեստերինը, դեպրեսիան, անհանգստությունը, հիպերակտիվության և ուշադրության և հիպերակտիվության պակասի ախտանիշը (AHDH), ցածր իմունային համակարգը, քաղցկեղը, շաքարախտը, բորբոքային պրոցեսները, արթրիտը, աղիների բորբոքվածության հիվանդությունը (IBD), ՁԻԱՀ-ը, Ալցհեյմերի հիվանդությունը (Alzheimer’s disease), աչքերի հիվանդությունները, մակուլոդիստրոֆիան (macular degeneration), խոցը: Այն օգնում է նաև քաշն իջեցնել, հղիության, բեղմնավորման, մաշկի խնամքի` հատկապես բշտիկներից և փսորիազից ազատվելու համար: Ձկան յուղի առողջական հատկությունները պայմանավորված են մի շարք՝ օմեգա 3 ճարպաթթուների առկայությամբ` Docosahexaenoic acid (DHA), Eicosapentaenoic acid (EPA), Alpha-linolenic acid (ALA), Gamma-linolenic acid (GLA):
Հետևյալ ձկները կարող են լինել ձկան յուղի աղբյուր` սկումբրիա, ծիածանափայլ իշխան, լճի իշխան, պալտուս, սելդ, լավրակ, սարդինա, ոստրե, թրաձուկ, թյունոս, թյուրբո, սաղմոն: Սրանցից ամենաշատ օգտագործվողն են թյունոսը, թյուրբոն, սարդինան, իշխանը և սաղմոնը: Ձկան յուղի որակը կախված է նրանից, թե որ տեսակի ձկից են այն ստանում:
Ձկան յուղի առողջարար հատկությունները.
1.Առողջ սիրտ: Ըստ Ամերիկյան Սրտի ասոցիացիայի, կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ օմեգա 3-ն արդյունավետ է սրտանոթային հիվանդությունները կանխելու հաար: Ձկան յուղը օմեգա 3-ի հիմնական աղբյուրն է, ուստի նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների և առիթմիայի վտանգը: Այն նաև նվազեցնում է վատ խոլեստերինի (LDL) մակարդակը և ավելացնում լավ խոլեստերինի մակարդակը (HDL): Ձկան յուղը կանխում է տրիգլիցերիդների կուտակումները (triglycerides) և կրճատում նրանց հավելյալ քանակը: Ապացուցված է, որ ձկան յուղը կանխում է աթերոսկլերոզը: Այսպիսով, օրական ընդունելով ձկան յուղ՝ կարող եք հեռու մնալ սրտի ինֆարկտից:
Քաշի իջեցում: Ձկան յուղն օգնում է քաշն իջեցնել: Հարավային Ավստրալիայի համալսարանի պրոֆեսոր Փիթր Հոուն ցույց է տվել, որ ձկան յուղն արդունավետ է դարձնում քաշը իջեցնելու համար նախատեսված վարժությունները:
Ձկան յուղ ընդունած՝ նիհարել ցանկացող կամավորները համեմատաբար ավելի լավ քաշի իջեցման արդյունք էին ցույց տվել, քան նրանք, ովքեր հրաժարվել էին ձկան յուղից: Ձկան յուղը վարժության հետ համակցված՝ դրական ազդեցություն էր թողել մարմնի կառուցվածքի և ձևի վրա:
Բարձր իմունային համակարգ: Ձկան յուղի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է իմունային համակարգի դիմադրողականությունը, որի արդյունքում էլ կարելի է խուսափել հազից, հարբուխից և գրիպից: Ձկան յուղի մեջ առկա օմեգա 3 ճարպաթթուներն օրգանիզմում ապահովում են ցիտոկինների (cytokines) և էյկոզանոիդների(eicosanoids) առկայությունը: Ձկան յուղը բարենպաստ ազդեցություն է թողնում գայլախտով (lupus) տառապող հիվանդների վրա: Գայլախտը մի հիվանդություն է, որը բնորոշվում է իմունային համակարգի խախտման հետևանքով օրգանների և հյուսվածքների վնասվելով: Հիշեցնենք, որ ձկան յուղն օգնում է իջեցնել տենդը, մաշկի ցանը և հոգնածությունը:
ՁԻԱՀ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ձկան յուղը բարենպաստ ազդեցություն է թողնում ՁԻԱՀ-ով տառապող հիվանդների առողջության վրա:
Հակաբորբոքային հատկություններ: Ձուկն արդյունավետ դեղամիջոց է արյան և հյուսվածքների բորբոքային պրոցեսներին վերջ դնելու համար: Ձկան յուղը բուժում է ստամոքսաղիքային խանգարումները, ցելիակիան(sprue), բարակ աղիի և աղիի բորբոքային հիվանդությունը (IBD), որի մեջ ընդգրկված է Քրոնի հիվանդությունը (Crohn’s Disease): Քրոնի հիվանդությամբ տառապողների օրգանիզմը չի ներծծում վիտամինները, ճարպերը և անհրաժեշտ նյութերը: Ձկան յուղը բուժում է նաև թունավոր կոլիտը (ulcerative colitis), այն կանխում է լեյկոտրիենների կուտակումները հաստ աղիի վրա:
Արթրիտ: Ձկան յուղը բուժում է արթրիտը և ռևմատիզմը, Ռեյնոյի նախանշանները (Raynaud’s symptoms): Ձկան յուղի օգտագործումը կրճատում է NSAID-ի (ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի) չափաբաժինը: Օստեոարթրիտ հիվանդության ժամանակ ձկան յուղը նվազեցնում է ֆերմենտների ազդեցությունը, որոնք ոչնչացնում են աճառային հյուսվածքը (cartilages):
Դեպրեսիա և անհանգստություն: Ձկան յուղի մեջ պարունակվող օմեգա 3-ի ճարպաթթուները թեթևացնում են դեպրեսիան, տխրությունը, անհանգստությունը, մտավոր հոգնածությունը, նվազած սեքսուալ ցանկությունները, ինքնասպանություն գործելու հակվածությունը և այլ նյարդային խանգարումներ:
Ձկան յուղը կարգավորում է տրամադրությունը և բուժում մոլի դեպրեսիոն հոգեկան խանգարումները: Ապացուցված է, որ այն երկրներում, որտեղ մարդիկ ամեն օր ձուկ են ուտում, քիչ հակվածություն ունեն դեպրեսիաների նկատմամբ: Նմանատիպ փորձարկում է կատարվել բանտարկյալների վրա, և պարզվել է, որ, երբ բանտարկյալները օմեգա 3-ով հարուստ ծովամթերք են օգտագործել, նվազել է մարդասպանությունների քանակը:
Ալցհեյմերի հիվանդություն: Հետազոտությունները պարզել են, որ ձկան յուղի մեջ պարունակվող ճարպաթթուները` EPA-ն և DHA-ն, բարենպաստ ազդեցություն են թողնում Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների վրա: Նշենք, որ ձկան յուղը բուժում է նաև դեմենցիա հիվանդությունը:
Ուշադրության և հիպերակտիվության պակասի ախտանիշ: Շնորհիվ ձկան յուղի մեջ պարունակվող ճարպաթթուների` կարելի է բուժել ուշադրության և հիպերակտիվության պակասի ախտանիշը: Եթե Ձեր երեխան տառապում է հիպերակտիվության պակասից, դիսլեքսիայով, դիսպրաքսիայով, հուզական անկայունությամբ, ուշադրության պակասից, կարճատև հիշողությունից, դյուրագրգռությամբ, ուրիշներին ընդհատելու սովորույթով, ապա ձկան յուղը կօգնի ազատվել նման խնդիրներից: Հարավային Ավստրալիայի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ 15 շաբաթ ձկան յուղ ընդունած երեխաների մոտ նկատվել են դրական փոփոխություններ: Մեր ուղեղը բաղկացած է 60% ճարպերից, որոնց մեջ գերակշռող տեղ են զբաղեցնում օմեգա 3 և օմեգա 6 ճարպաթթուները: Օրական ընդունելով համապատասխան քանակությամբ ձկան յուղ, կարող ենք բարելավել ուղեղի աշխատանքը: Ձկան յուղն օգնում է երեխաներին ավելի լավ կենտրոնանալ դասերի վրա: Ապացուցված է, որ երբ հղի կինն ընդունում է ձկան յուղ, ծննդաբերությունից հետո նրա երեխայի մոտ լավ զարգացած են լինում տեսողական ռեակցիաները:
Տեսողական խանգարումներ: Հայտնի է, որ ձկան յուղն օգնում է լավացնել տեսողությունը: Ձկան յուղն օգնում է նաև խուսափել տարիքի հետ առաջացող մակուլոդիստրոֆիայից (macular degeneration).
Մաշկի խնամք: Ձկան յուղն օգնում է լավացնել չոր ևթերություններով մաշկի վիճակը` դարձնելով այն փայլուն և հարթ: Եթե ունեք այնպիսի մաշկային խնդիրներ, ինչպիսիք են էկզեման, փսորիազը, քորը, մաշկի կարմրածությունը, ցանը և բշտիկները: Ձկան յուղի մեջ առկա ճարպաթթուները նվազեցնում են մաշկի խոնավության կորուստը: Ապացուցված է, որ ձկան յուղ ընդունողները խուսափում են արևայրուքներից:
Քաղցկեղ: Ձկան յուղն օգնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով տառապողներին: Այն օգտակար է նաև հիպերլիպիդեմիայով (hyperlipidemia) հիվանդներին: Հիշեցնենք, որ հենց հիպերլիպիդեմիայից է սկսում զարգանալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը:
Շաքարախտ: Շաքարախտի 2-րդ տեսակով տառապողները հակում ունեն աթերոսկլերոզի, սրտի ինֆարկտի և այլ սրտանոթային հիվանդությունների: Ապացուցված է, որ ձկան յուղն օգնում է բուժել այս հիվանդությունները: Ձկան յուղը կրճատում է տրիգլիցերիդի մակարդակը շաքարախտով հիվանդների մոտ:
Խոց: Ձկան յուղի մեջ առկաEPA-ն և DHA-ն թույլ չեն տալիս, որ խոց առաջանա ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների (NSAIDs) օգտագործման պատճառով:
Հղիություն: Ձկան յուղը շատ օգտակար է հղիների համար, քանի որ նրա մեջ առկա DHA-ն օգտակար է պտղի աչքերի տեսողության և ուղեղի զարգացման համար: Այն թույլ չի տալիս, որ լինի վաղաժամ ծննդաբերություն, քաշի պակաս և վիժում:
Դանիայում հղի 8729 կանանց շրջանում անցկացված հետազոտության ընթացքում պարզվել է, որ ձկան յուղից զուրկ սննդակարգի արդյունքում ծնվել են վաղաժամ և ոչ հասուն երեխաներ: Համարվում է, որ այն կանայք, ովքեր հղիության ընթացքում սննդակարգում չեն ընդգրկել EPA և DHA, ծննդաբերությունից հետո տառապում են դեպրեսիայով, քանի որ ուղեղի որոշակի մասը մորից տեղափոխվում է երեխային: Հայտնի է նաև, որ հղի ժամանակ ձկան յուղ ընդունած կանանց երեխաները ծնվելուց հետո հիանալի տեսողական ռեակցիա են ունենում` ձեռքերով շարժումներ կատարելիս: Այսպիսով շատ կարևոր է ձուկ ուտել կամ ձկան յուղ ընդունել հղիության ընթացքում: Սակայն պետք է նշել, որ չպետք է ուտել ձկան լյարդի յուղը, օր`հղիության ընթացքում խորհուրդ չի տրվում ուտել ձողաձկան լյարդի յուղ, քանի որ այն հարուստ է ռետինոլով (retinol) և վիտամին A-ով:
Մազերի խնամք: Ձկան յուղն օգնում է պահպանել մազերի փայլը: Օմեգա 3 ճարպաթթուները սնուցում են ֆոլիկուլները: Դրանք օգնում են մազերի աճին և կանխում են մազաթափությունը: Մազերի աճի համար շատ կարևոր են նաև սպիտակուցները: Ձկները, բացի օմեգա 3 ճարպաթթուներից, հարուստ են նաև սպիտակուցներով:
Արյան շրջանառություն: Համարվում է, որ ձկան յուղը լավացնում է արյան շրջանառությունը, կրճատում է տրիգլիցերիդը և իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Ապացուցված է նաև, որ ձկան յուղն օգնում է ասթմայով հիվանդներին և նրանց, ովքեր ունեն երիկամների հետ կապված առողջական խնդիրներ:
Զգուշացում: Ձկան յուղի անսահմանափակ օգտագործումը կարող է հանգեցնել ալերգիկ և կողմնակի երևույթների, ուստի անհրաժեշտ է այն ընդունելուց առաջ խորհրդակցել համապատասխան բժշկի հետ:
Ձկան յուղը և վիտամինները: Ձկան յուղի, հատկապես՝ ձողաձկան լյարդի մեջ պարունակվում են վիտամիններ A և D: Սակայն անհրաժեշտ է իմանալ, որ մեծ քանակությամբ ձողաձկան լյարդի յուղի ընդունումը կարող է հանգեցնել վիտամինային թունավորման:
Ձկան յուղ և վիտամին E: Ձկան յուղն օքսիդացման է ենթարկվում, և դրա պատճառով առաջանում են ազատ ռադիկալներ: Վիտամին E-ն օգնում է, որպեսզի այդ ռադիկալները չգոյանան: Չափից շատ ձկան յուղի օգտագործումը նպաստում է վիտամին E-ի կրճատմանը մեր օրգանիզմում:
Պատրաստեց Շողեր Գալստյանը