
Բարսելոնայի երկրպագուն կտրել է Ռեալի երկրպագուի կոկորդը

Իրաքում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել՝ 2 ընկերների, ֆուտբոլի 2 երկրպագուների մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, նրանցից մեկը «Բարսելոնայի» երկրպագու է, իսկ մյուսը՝ Մադրիդի «Ռեալի»։ Եվ հենց սա է պատճառը, որ կատալոնական ակումբին երկրպագող իրաքցին որոշել է մի լավ «դաս տալ» ընկերոջը։ Արդյունքում նա կտրել է «Ռեալի» երկրպագուի՝ իր ընկերոջ կոկորդը, ինչպես նաև դանակով հարվածել նրա մարմնի մյուս մասերին։ Մոտակայքում գտնվող մարդիկ բռնել են նրան հենց հանցանքի վայրում և հանձնել ոստիկանությանը։
Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ ինչ-որ իսպանական ակումբների համար (որակավորումը՝ SportArmenia-ի) մարդիկ միմյանց վիրավորում են, ծեծկռտուք սարքում և նույնիսկ դիմում ավելի ծայրահեղ միջոցների։
Մինչդեռ ֆուտբոլը մշակույթ է, արվեստ, բայց… Եկե ՛ք պարզապես դիտենք այն, վայելենք այն, ապրենք նրանով, սակայն ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը