
Սի Ցզինպինը պաշտոնապես հաստատվել է Չինաստանի նախագահի պաշտոնում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սի Ցզինպինը պաշտոնապես ընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում: Ցզինպինի թեկնածությունը հավանության է արժանացել Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (խորհրդարան) պատվիրակների կողմից: Այդ նիստն անցկացվել է Պեկինում:
Բացի այդ, Սի Ցզինպինն ընտրվել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ, որը հանդիսանում է երկրի բարձրագույն ռազմական մարմինը: 2012 թվականի նոյեմբերից Ցզինպինը զբաղեցնում է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Հու Ձինտաոյին:
Այդ փոփոխությունը կատարվել էր իշխանության ղեկին այսպես կոչված «հինգերորդ սերնդի» հայտնվելու շրջանակներում, որը երկիրը ղեկավարելու է առաջիկա 10 տարվա ընթացքում: