
«Habemus Barça… Մեսսին Պապն է». Mundo Deportivo (լուսանկար)

Հռոմի Պապի ընտրություններն իսպանական լրատվամիջոցների խմբագիրներին երևակայելու առիթ են տվել: «Միլանի» նկատմամաբ երեկ տարած «Բարսելոնայի» հաղթանակից հետո առաջատար լրատվամիջոցներն այս թեման օգտագործել են իրենց գլխագրերում:
Marca-ն Մեսսիին ներկայացրել է իբրև «Ֆուտբոլի Պապ»:
Կատալոնյան Mundo Deportivo-ն, ձևափոխելով Պապի ընտրության մասին հաղորդվող հայտնի ֆրազը, գրել է՝ «Habemus Barça… Մեսսին Պապն է»:
Իսկ ահա Sport-ը, ակնարկելով Պապի հաջողակ ընտրության մասին ավետող ծուխը, իր հոդվածը վերնագրել է «Սպիտակ ծուխ՝ Նոու Կամպի երկնքում»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը