
Պատգամավորին սպասարկող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան խախտում է երթևեկության կանոնները (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 12-ին, Սայաթ Նովա պողոտայում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է կատարել, թե ինչպես է Ազգային ժողովի ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանին սպասարկող «Ռենջ Ռովեր» մակնիշի 023 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան 30 րոպեից ավել կայանել 2-րդ շարքում, ինչը խոչընդոտ էր ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: