«Ես թույլ չտվեցի, որ իմ դիակը լինի». Պարույր Հայրիկյան
ԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկածու Պարույր Հայրիկյանը դեռ գտնվում է հիվանդանոցում:
«Ցավերը նույն ձևի են»,- «Ա1+»-ին ասել է Պարույր Հայրիկյանը։
Անդրադառնալով հետընտրական իրավիճակին և մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելուն, պարոն Հայրիկյանը նշել է, որ կուսակցությունը տվել է իր գնահատականը, սակայն առայժմ այդ մասին բարձրաձայնել չեն ցանկանում։
Իսկ նախագահի երկու թեկնածուների՝ Սահմանադրական դատարան դիմելը համարում է նրանց իրավունքը։
Անդրադառնալով իր նկատմամբ կատարված մահափորձին՝ պարոն Հայրիկյանը նշել է, որ հունվարի 31-ից հետո Հայրիկյանի դիակի վրայով ինչ- որ մարդիկ փորձում էին ինչ-որ բանի հասնել: «Ես թույլ չտվեցի, որ իմ դիակը լինի, նրանք ուզում էին Հայրիկյանի դիակի վրա հաջողության հասնել, է՜, հասեք»,- նշել է հիվանդանոցում գտնվող Պարույր Հայրկյանը։
Պարոն Հայրիկյանը նաև գիտի, թե ովքեր կամ ով կապ ունի իր դեմ կատարված մահափորձի հետ, սակայն այս հարցի շուրջ ևս նախընտրում է լռել։
Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու կասկածանքով կալանավորվել է նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը, որի նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը։ Նրա փաստաբանը բողոքարկում է դատարանի այդ վճիռը, որով բավարավել է ԱԱԾ միջնորդությունը։
«Ո՞վ գիտի կապ ունի էպոսագետը, թե՝ ոչ»,- նշել է Պարույր Հայրիկյանը։