Բաժիններ՝

Արազ Օզբիլիսը` եվրոպական ուիք-էնդի խորհրդանշական հավաքականում. Eurosport

Eurosport.ru կայքը կազմել է եվրոպական ուիք-էնդի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը, որում տեղ է գտել նաև Հայաստանի հավաքականի և «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Ահա թե ինչ է գրում հեղինական կայքը հայազգի ֆուտբոլիստի խաղի մասին.

«Կրասնոդարում, կարծես թե, Լասինա Տրորեից և Յուրա Մովսիսյանից հետո ծագում է ռուսական ֆուտբոլի մակարդակով նոր աստղ: «Վոլգայի» դեմ խաղն ամենաարդյունավետն էր նրա համար ընթացիկ մրցաշրջանում. հայազգի ֆուտբոլիստը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Օզբիլիսը չմոռացավ նաև իր գերազանց տեխնիկական պատրաստվածության մասին` կատարելով 10 հաջողված խլում»:

Նշենք, որ խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը. Ռենե Ադլեր («Համբուրգ»), Ադրիանո («Բարսելոնա»), Անդրեա Բարցալի («Յուվենտուս»),  Դանի Ալվես («Բարսելոնա»), Խավիեր Մասկերանո («Բարսելոնա»), Ֆրանկ Ռիբերի («Բավարիա»), Յուլիան Դրաքսլեր («Շալկե 04»), Թոբիաս Վայս («Հոֆենհայմ»), Արազ Օզբիլիս («Կուբան»), Ամաուրի («Պարմա»), Վիկտոր Իբարբո («Կալյարի»)

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս