
ԱԱԾ-ի համարանիշներով «Մերսեդեսը» վրաերթի է ենթարկել հոտիոտնին

Այսօր՝ մարտի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի 496 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարյան փողոցի 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել և վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վրաերթի ենթարկվածը 32-ամյա Աբրամ Դանգուզյանն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավագ քննիչի կողմից նախապատրաստված նյութերը կփոխանցվեն հատուկ քննչական ծառայություն, քանի որ նշված ավտոմեքենայի վրա տեղադրված համարանիշները հաշվառված են Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում: Քննիչի հանձնարարակոնով ճշտվում է վարորդի ինքնությունը: