
Ոստիկանները չեն թողնում անձրևանոց բացել Րաֆֆի Հովհաննիսյանի նստարանի մոտ

Այս պահին Ազատության հրապարակում շարունակվում է «Ժառանգութուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը:
Քիչ առաջ մարդիկ փորձել են անձրևանոց բացել Րաֆֆի Հովհաննիսյանի նստարանի մոտ, սակայն ոստիկաններն արգելել են՝ պարզաբանելով, որ անհրաժեշտ է քաղաքապետարանի թույլատվությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը: «Ոստիկանությունը չի թողնում անձրևանոց բացենք. ասում են՝ քաղաքապետարանը պետք է թույլատրի: Այս պահին անձրև չի գալիս, բայց հենց անձրև եկավ բացելու ենք: Ի՞նչ է նշանակում՝ անձրևանոց բացելու թույլատվութուն չունեք: Այս անմարդկային վերաբերմունքը խոսում է նրանց սարսափած լինելու մասին»,- ասաց Դավիթ Սանասարյանը: