Անչելոտին՝ Իսպանիա, Մոուրինյոն՝ Անգլիա, Լուչեսկուն՝ Ֆրանսիա. Մարզչական տեղափոխություններ
Ամառային տրանսֆերային պատուհանը կարծես թե աչքի կընկնի ոչ միայն ֆուտբոլիստների, այլ նաև՝ մարզիչների տեղափոխություններով:
Մասնավորաբար, ՊՍԺ-ի մարզիչ Կարլո Անչելոտին կարող է «Ռեալում» փոխարինել Ժոզե Մոուրինյոյին, իսկ փարիզյան ակումբի մարզչի դերը կվստահվի Միրչա Լուչեսկուին:
Թեև ՊՍԺ-ի սեփականատերերը շատ կուզենային իրենց թիմի ղեկը հանձնել Մոուրինյոյին, սակայն պորտուգալացին բազմիցս հայտարարել է, որ ինքը մտածում է միայն անգլիական թիմերի մասին: Այնպես որ, շեյխերն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են «Շախտյորի» ռումինացի մարզիչ Միրչա Լուչեսկուի վրա, ում պայմանագիրը «հանքափորների» հետ լրանում է այս ամառ:
ՊՍԺ-ն Լուչեսկուին պատրաստ է առաջարկել եռամյա պայմանագիր՝ տարեկան 6 մլն եվրո աշախատավարձով: Ինչպես հավաստիացնում է Sport mediaset-ը, ռումինացին հակված է ընդունել փարիզեցիների առաջարկը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը