Արամ Սարգսյանը դեմ չէր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր հանդիպումը տեսագրվի (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այցելել է Ազատության հրապարակում գտնվող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով արդեն երկրորդ օրն է՝ հացադուլ է հայտարարել: Արամ Սարգսյանի այցը ոգևորություն էր առաջացրել հրապարակում հավաքվածների շրջանում, ովքեր վանկարկում էին «միացում»: Ա. Սարգսյանը և Ր. Հովհաննիսյանը նստեցին նստարանին, իսկ մի քանի րոպե անց Ր. Հովհաննիսյանը դիմեց լրագրողներին` ասելով, որ պետք է հարցնել Ա. Սարգսյանին, արդյո՞ք նա ցանկանում է, որ իր հանդիպումը տեսագրվի: Վերջինս պատասխանեց, որ որևէ առարկություն չունի:

Տեսանյութեր

Լրահոս