Մեսսին վերջերս շատ տխուր է. Ալվես
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Միլանի» հետ հանդիպման մասին, ինչպես նաև նշել, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վերջին ժամանակներս շատ տխուր է։
Հիշեցնենք, որ «Միլանի» և «Ռեալի» հետ վերջին հանդիպումների ժամանակ արգենտինացու ցուցադրած խաղն այնքան էլ տպավորիչ չէր։
«Ընդհանուր առմամբ՝ Մեսսին իրեն լավ է զգում։ Սակայն ես ստախոս չեմ և չեմ սիրում կեղծել ճշմարտությունը։ Բացահայտ է, որ Լեոն վերջին հանդիպումների ժամանակ հոգեպես բավականին լավ չէր պատրաստված։ Չգիտեմ՝ ինչն պատճառը։ Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում կիսվել իր խնդիրներով, ապա ես ավելորդ անգամ չեմ հարցնում։ Հարգում եմ նրա ազատությունը, սակայն նկատել եմ, որ նա սովորականի նման չէ. քայլում է՝ գլուխը կախած։ Սակայն նա վառ անհատականություն է և երբ սխալվում է, կրկին գործի է անցնում»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը