
Բիլ Գեյթսը դստեր համար 600 հազար դոլարով տուն է վարձակալել

Բիլ Գեյթսը Ֆլորիդայում տուն է վարձել դստեր համար: Ինչպես հայտնում է luxlux.net կայքը, տան համար նա վճարել է 600 հազար դոլար: Գեյթսն իր աղջկա համար ընտրել է հենց այս տունը, քանի որ այնտեղ ձիերի ախոռներ կան. Բիլ Գեյթսի դուստրը՝ Ջենիֆերը, սկսել է լրջորեն հետաքրքրվել ձիասպորտով: Աղջիկը պատրաստվում է մասնակցել Պալմ-Վիչ քաղաքում անցկացվելիք ձիասպորտի մրցույթին:
Հնարավոր է, որ մրցույթի ավարտին Բիլ Գեյթսն այդ տունը գնի աղջա համար, եթե, իհարկե, վերջինս հավանի այն: Նշված բնակարանը 13 մլն դոլար արժե: