
Բացվել է Ռիհաննայի հագուստների ցուցադրությունը

Օրերս Նյու Յորքում բացվել է երգչուհի Ռիհաննայի զգեստների ցուցադրությունը: Ինչպես գրում է luxlux.net կայքը, իր կրած զգեստների հավաքածուն երգչուհին ինքն է «River Island» ապրանքանիշին տրամադրել: Հավաքածուում ընդգրկված է 7 զգեստ: 7 թիվը Ռիհաննայի համար խորհրդանշական նշանակություն ունի. այժմ երգչուհին 7 երաժշտական ալբոմ ունի, արժանացել է Grammy-ի 7 մրցանակի, համաշխարհային համերգային շրջագայություններից մեկը ստացել էր «777» անվանումը:
Ռիհաննայի հավաքածուում ընդգրկված զգեստների մի մասը նա կրել է համերգների, մյուս մասն էլ՝ տեսահոլովակների նկարահանման ժամանակ: