Բաժիններ՝

Superjet-ը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում

Մոսկվա-Նիժնի Նովգորոդ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ուղևորատար օդանավը ստիպված է եղել ետ վերադառնալ և վայրէջք կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ-ը՝ տեղեկացնելով, որ օդանավի շասսիները չեն փակվել։

Օդանավում գտնվել է 84 մարդ` 77 ուղևոր եւ անձնակազմի 7 անդամներ: Նրանցից ոչ ոք չի տուժել։
SSJ 100 օդանավերի հետ կապված խնդիրները նորություն չեն։ Նախորդ ամիս «Աէրոֆլոտը» ստիպված էր դադարեցնել իր 10 Sukhoi Superjet 100 օդանավերից 4-ի թռիչքները, քանի որ «Ռոսավիացիան» դրանցում թերություններ էր հայտնաբերել և օդանավերն ուղարկվել էին վերանորոգման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031