«Ինքը կկարողանա, նորմալ անձնավորություն ա». Աշոտ Գիզիրյանը՝ Ֆելիքս Ցոլակյանի մասին
Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ով սեփական դիմումի համաձայն հրաժարվեց աշխատել Շիրակում, համոզված է, որ նորանշանակ ԱԱԾ-ական Ֆելիքս Ցոլակյանը կկարողանա աշխատել Շիրակի մարզում: ԳԱԼԱ-ի հարցին, թե Շիրակի նոր մարզպետի՝ Ֆելիքս Ցոլակյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունի, կամ ճանաչո՞ւմ է նրան, Աշոտ Գիզիրյանը պատասխանել է. «Ինքը կկարողանա, նորմալ անձնավորություն ա, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, այդքանը»:
Նկատի ունենալով այն, որ Շիրակի մարզը «դժվար» մարզ է, և այստեղ աշխատելն էլ հեշտ չէ, ԳԱԼԱ-ի թղթակիցը Աշոտ Գիզիրյանին հարցրել է՝ չէ՞ր կամենա վերջինս որոշակի խորհուրդներ տալ նոր մարզպետին՝ Շիրակի մարզպետի պաշտոնում արդյունավետ աշխատելու համար։ Գիզիրյանը պատասխանել է. «Լավ, լավ, շնորհակալ եմ ձեզ, լավ էղեք բոլորդ էլ, բոլորիդ էլ առողջություն, այ էսքանով բավարարվեք»: