
Պիտի գնանք Ապարան, դատախազի Ապարանը. Րաֆֆի Հովհաննիսյան

«Գյումրի, Շիրակ, Հայաստանի Հանրապետություն, հաղթանակը դուք և մենք միասին ենք բերել»,- այսօր Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի առջև տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Հանրահավաքից հետո Րաֆֆի Հոհվաննիսյանը գյումրեցիների հետ գնաց Յոթ վերք եկեղեցի` մոմ վառելու` մինչ այդ նշելով, որ շտապում է Վանաձոր, այնուհետև Սպիտակ և Ապարան քաղաքները: «Պիտի գնանք Վանաձոր, Սպիտակ և Ապարան, դատախազի Ապարանը, որը հաղթել է, դատախազները թող մնան, բայց Ապարանը մնում է»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Գյումրիի հանրահավաքի մանրամասները` շուտով