Բաժիններ՝

Ոստիկանները կանխել են հարսնացուի առևանգումը

Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Նորայր Հայրապետյանը ամուսնության նպատակով՝ Գևորգ Հակոբյանի, Մնացական Հայրապետյանի և Իշխան Հակոբյանի հետ փորձել են առևանգել Է.Շաբոյանին: Ոստիկանության աշխատակիցները, տեսնելով աղջկա առևանգումը, հետապնդել են նրանց և բերման ենթարկել ոստիկանություն:

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ:

Նորայր Հայրապետյանը, Գ.Հակոբյանը, Մ.Հայրապետյանը, Ի.Հակոբյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2 մասի 1 կետով: Նորայր Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուսները գրավի դիմաց բաց են թողնվել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031