Բաժիններ՝

Բեռլուսկոնին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման

Միլանի դատարանը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին 1 տարվա ազատազրկման է դատապարտել՝ քաղաքական մրցակիցների հեռախոսային խոսակցությունների ապօրինի հրապարակման համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Գործով անցնում է նաև Բեռլուսկոնիի եղբայրը՝ Պաոլոն, ով դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման։ Բացի այդ, նրանք պետք է տուժող կողմին վճարեն 80 հազար եվրո՝ որպես փոխհատուցում։

Բելուսկոնին, ամենայն հավանակությամբ, կդիմի վերաքննիչ դատարան։ Իտալական օրենսդրության համաձայն՝ նա կմնա ազատության մեջ, մինչև գործը չանցնի բոլոր ատյաններով։

Նշենք, որ խոսքը վերաբերում է 2005 թվականի բանկային սկանդալին՝ կապված Unipol ապահովագրական ընկերության՝ Banca Nazionale de Lavoro բանկը ձեռք բերելու պլանների հետ։ Unipol-ի ղեկավար Ջովանի Կոնսորտեի և «Ձախ ժողովրդավարներ» կուսակցության ղեկավար Պլերո Ֆասսինոյի ձայնագրված հեռախոսազրույցները այս գործարքի քննության ժամանակ դատախազության կողմից օգտագործվել էին որպես ապացույցներ։ Դատարանն այդ ձայնագրությունները կցել էր բանկի վաճառքի հարցում հանցավոր համաձայնության վերաբերյալ գործին։

Ֆասսինոն այդ ժամանակ Սիլվո Բեռլուսկոնիի գլխավոր մրցակիցներից մեկն էր։ Բեռլուսկոնին կազմակերպել էր այդ ձայնագրությունների արտահոսքը և հրապարակումը, ինչը նպատակ ուներ ընտրություններից առաջ վարկաբեկել Ֆասսինոյին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս